Ամերիկացի թիկնապահների մասնակցությամբ եւս մեկ սկանդալ ծագել է Բրազիլիայում: Ավելի վաղ տեղական լրատվամիջոցներում  հաղորդագրություն էր հայտնվել, որ այդ երկրում գտնվող ամերիկյան ծովային զինծառայողները ծեծել են մարմնավաճառուհու` նրան դուրս հրելով արագ ընթացող ավտոմեքենայից, հայտնում է «Ազատություն» ռադիոն:

Ապրիլի 24-ին Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հաստատել է տվյալ տեղեկատվությունը, հստակեցնելով, որ միջադեպին մասնակցել են ԱՄՆ-ի դեսպանության երեք թիկնապաներ եւ դեսպանության մեկ աշխատակից: Նրանք մարմնավաճառին դուրս են հրել մեքենայից, ընկնելով նա կոտրել է անրակը:

Բրազիլիայի մայրաքաղաքում մամլո ասուլիսի ժամանակ Պանետան լրագրողներին պատմել է, որ  անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած պատահարը մանրամասն հետաքննվել է, իսկ ամերիկյան քաղաքացիները «խիստ պատժվել են» եւ հետ կանչվել Բրազիլիայից: