Լիբիայի  Անցումային ազգային խորհուրդը հավանություն է տվել օրենքին, որի համաձայն հնարավոր չէ կրոնական, ցեղային, տարածաշրջանային հիմքով կուսակցություն ստեղծել: Դրանով իսկ կենտրոնական կառավարությունը ցանկանում է երկիրը զերծ պահել կործանումից:

«Հատուկ տառ» պորտալը գրում է, որ նոր կարգի համաձայն կուսակցությունների անդամների նվազագույն քանակ է սահմանվել 250-ը:

Լիբիայի Հիմնադիր ասամբլեայում ընտրությունները կկայանան հունիսի 19-ին:

Միաժամանակ երկրում սրվել են ցեղային հակամարտությունները: Այսպես, ապրիլի 24-ին Լիբիայի հարավային Քուֆրա քաղաքում միջցեղային բախումների զոհ է դարձել 5 մարդ: Մարտերն այստեղ չեն դադարել 3 օր:

Բախումների պատճառը, ինչպես եւ նախկինում, տեղի ցեղախմբերի` Չադի հետ սահմանի առանցքային անցակետերը գրավելու ցանկությունն է` ապրանքափոխադրումն ու մաքսանենգությունը վերահսկելու նպատակով: Բախումներին մասնակցում են սեւամորթ տուբու ցեղախմբի գրոհայինները մի կողմից, մյուս կողմից` արաբական ալ-զավիա ցեղախմբի զինյալները: