Պակիստանն ապրիլի 25-ին հաջողությամբ միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել: Այդ մասին հաղորդել են այդ երկրի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները:
«Շահիդ 1Ա» հրթիռը միջին հեռահարության բալիստ հրթիռ է: Փորձարկումն Իսլամաբադի պատասխանն էր ապրիլի 19-ին Հնդկաստանի փորձարկած միջմայրցամաքային «Ագնի-5» բալիստիկ հրթիռի: Բալիստիկ հրթիռի հեռահարության մասին զինվորականները չեն հաղորդում:
Այնուամենայնիվ, ինչպես դիտորդներն են նշում, այդ հրթիռն ընդունակ է հարվածել Հնդկաստանի եւ Չինաստանի, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպայի տարածքում ցանկացած թիրախի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ռոսբալտը» հաղորդում է, որ Պակիստանը 4-4,5 հազար կմ հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել:
Նախօրեին հաղորդվել էր, որ հրթիռը Պակիստանի տարածքից կարձակվի դեպի Հնդկական օվկիանոսի ակվատորիայի շրջան, ինչի կապակցությամբ Պակիստանի իշխանությունները խնդրանքով դիմել էին Հնդկաստանին, Օմանին, Եմենին եւ Պարսից ծոցի այլ պետությունների, որպեսզի փորձարկումների շրջանում փոխեն Հնդկական օվկիանոսի վրայով դեպի Աֆրիկա մայրցամաք թռչող քաղաքացիական օդանավերի երթուղիները:




























