Հայաստանի տնտեսությունում 2012 թ. առաջին եռամսյակում արձանագրվող միտումները զարմանալիորեն կայունության վկայություն են: Նման հայտարարությամբ այսօր` ապրիլի 25-ին հանդես եկավ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա գնահատմամբ` բիզնեսը շատ զգուշավոր է նախընտրական շրջանում, իսկ Հայաստանում 2 տարի անընդմեջ ընտրություններ են լինելու: Այդ հանգամանքը հաշվի առնելով, ըստ Թաթուլ Մանասերյանի, տնտեսության համար կարեւոր ցուցանիշներ են գրանցվել:

Տնտեսագետը նաեւ նշեց, որ արդյունաբերությանը տնտեսական ակտիվության հենքն է` արձանագրելով 16.4%: Շատ ավելի կարեւոր է էլեկտրաէներգիայի սպառման աճը, ինչը վկայում է տնտեսության ճյուղերի կողմից էլեկտրաէներգիայի սպառման աճի մասին: