Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգում, Թուրքիայի հարեւանությամբ գտնվող Սարվ քաղաքի մոտ 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, ստորերկրյա ցնցումը արձանագրվել է տեղի ժամանակով 03:58-ին:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: