Հայաստանում գտնվող ԱՊՀ դիտորդական առաքելության անդամները, մոնիթորինգի շրջանակներում, հանդիպումներ է անցկացրել Հայաստանի կառավարությունում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի հետ, որոնց ընթացքում քննակվել են նախընտրական քարոզարշավի հետ կապված հարցեր:
ԱՊՀ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպում է տեղի ունեցել դիտորդական առաքելության ղեկավարի եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդների հետ: Առաքելության շտաբի անդամները ծանոթացել են նաեւ Սյունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի մարզային եւ տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների հետ, արձանագրելով դրանց գործունեության թափանցիկություն:
Բացի այդ, ձեւավորում է նաեւ ԱՊՀ դիտորդական առաքելության վերջնական կազմը: Հայաստանի ԿԸՀ է ներկայացվել ԱՊՀ 160 դիտորդների հավատարմագրման փաստաթղթեր, որոնք ներկայացնում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, ԱՊՀ անդամ երկրների միջկառավարական ասամբլեան, Ռուսաստան-Բելառուս միութենական պետության խորհրդարանական ժողովն ու ԱՊՀ գործադիր կոմիտեն:




























