Ապրիլի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԿամԱԶ-5511»  մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Մադան թաղամասում շրջվել է եւ ընկել  ձորը:

Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: