Ապրիլի 25-ին, ժամը 00.05-ին, Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Սուպեր Դյուկ» երկակնանի մոպեդը եւ «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան:
Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























