Ապրիլի 25-ին մեկօրյա այցով Երեւան ժամանած Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան իր հայ գործընկերոջը` Աղվան Հովսեփյանին է հանձնել «Պատվո շքանշան»:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 14-ին հրամանագիր էր ստորագրել Աղվան Հովսեփյանին «Պատվո շքանշանով» պարգեւատրելու մասին` իրավակարգի եւ օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար:

«Ինձ համար սա մեծ պատիվ է»,- ասել է Աղվան Հովսեփյանը: