Մոսկվայի քաղաքաշինական-հողային հանձնաժողովը չեղյալ է հայտարարել Հայաստանի դեսպանատան հյուրանոցի շինարարությունը Անդրոնեւյան հրապարակում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը:
Անդրոնեւյան 6 հասցեում գտնվող վթարային տան վերանորոգման եւ դեսպանատան հյուրանոց դարձնելու մասին որոշումը կայացվել էր Մոսկվայի քաղաքապետարանի կողմից 2005թ. ապրիլին: Բնակիչների տեղափոխման ծախսերը Մոսկվայի իշխանությունները վերցրել էին իրենց վրա:
Ըստ նախագծի, ենթադրվում էր 5,6 հազար քմ տարածքով հյուրանոցի ստեղծում: Այդ տարածքից 2 հազար քմ-ն զբաղեցնելու էր ստորգետնյա հատվածը: Իսկ նախագիծը ֆինանսավորում էին Հայաստանի դեսպանատունն ու «Յունիպրոմ-Ի.Վ.Վ» ԲԲԸ-ն:




























