ՕԵԿ-ը հավանություն է տվել քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու կանոններին, որը նախաձեռնել էր ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

ՕԵԿ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, հիմք ընդունելով 2012թ. ապրիլի 14-ին, 17-ին, 19-ին, 23-ին եւ 25-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, Օրինաց երկիր կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության, Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների կողմից «Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ» փաստաթղթի նախագծի քննարկումները, կարեւորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդար եւ ազատ մրցակցության սկզբունքներով անցկացումը, հայտարարում է, որ իր հավանություն է տալիս քննարկված փաստաթղթին եւ հետամուտ է լինելու նրանում ամրագրված սկզբունքների եւ կանոնների պահպանմանը»:

Ավելի վաղ ՀՀԿ գործադիր մարմինն ուղերձ էր հղել կուսակցության բոլոր անդամներին, որտեղ կոչ է արել նրանց ուսումնասիրել քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու կանոնները եւ գործադրել դրանք ընտրական գործընթացներում: