Պետերբուրգում Թուրքիայի քաղաքացի է անհետացել, ով աշխատել է որպես ինժեներ: Վերջին անգամ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հյուրին տեսել են ռեստորանում:

Ինչպես «Ռոսբալտին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, ապրիլի  24-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել 38-ամյա թուրք ինժեների անհետացման  մասին: Օտարերկրացին արդեն ինն ամիս է, ինչ աշխատում է «Պուլկովո» օդանավակայանի տերմինալի շինարարության վրա:

Ապրիլի 23-ին եւ 24-ին նա աշխատանքի դուրս չի եկել, բջջայինը չի պատասխանում:

Վերջին անգամ նրան տեսել են ապրիլի 22-ին, Գորոխովա փողոցի ռեստորաններից մեկում: Ժամը  20:00-22:00-ը նա այնտեղ է գտնվել ընկերների հետ: Ժամը 23:45-ին նա մի քանի երիտասարդների հետ գտնվել է  Նեւսկի պողոտայի եւ Դումսկայա փողոցի անկյունում: