Թունիսի նախագահ Մոնսեֆ ալ Մարզուկին սիրիացի գործընկեր Բաշար Ասադին խորհուրդ է տվել կամավոր հրաժարական տալ եւ «երկրից կենդանի հեռանալ»:

«Քեզ եւ քո ընտանիքի համար ավելի լավ է երկրից կենդանի հեռանալ: Եթե դու որոշես հեռանալ մահվան փաստով, դա կնշանակի, որ մեղավոր կլինես եւս հազար անմեղ մարդկանց մահվան համար: Իսկ արյուն արդեն բավականաչափ է հեղվել»,-ասաց Մարզուկին` դիմելով ուղիղ Ասադին:

Թունիսի նախագահը նաեւ խորհուրդներ է տվել Սիրիայի ղեկավարությանն աջակցող երեք երկրներին. «Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը պետք է հասկանան, որ այդ մարդու օրերը հաշված են, եթե անգամ շարունակեն պաշտպանել նրան: Նրանք պետք է Ասադին հորդորեն հեռանալ եւ  իշխանությունը հանձնել իր տեղակալին», -հաղորդում է  Reuters-ը: