Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Անդրեյ Նեգուցան ետ է կանչվում իր պաշտոնից: Այդ մասին, այսօր` ապրիլի 25-ին, կառավարության նիստում հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրաինտեգրացիայի նախարար Յուրի Լյանկեն:
Փորձագետները ենթադրում են, որ նման որոշման պատճառը դեսպանի այն հայտարարությունն է, որ Մերձդնեստրի տարածաշրջանից զորքերի դուրս բերումը վտանգավոր է Մոլդովայի համար:
Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը կառավարության նիստում հայտարարել է, թե «դեսպանները չպետք է մոռանան, որ իրենք արտերկրում երկիրն են ներկայացնում»,-հաղորդում է «Վզգլյադը»:
Նեգուցան այն քիչ դիվանագետներից էր, ով նշանակվել էր նախկին` կոմունիստական իշխանության օրոք, եւ 2009թ. իշխանափոխությունից հետո կարողացել էր պահպանել պաշտոնը:




























