The New York Times թերթն անդրադարձել է իլամական ամենաազդեցիկ շարժումներից մեկին, որը ստեղծել է թուրքական իմամ Ֆեթհուլլահ Գյուլենը:
Այդ շարժումը, որը տարածել է իր ազդեցությունը Թուրքիայի ոստիկանության եւ դատական համակարգի վրա, ունի միլիոնավոր համակիրներ եւ դպրոցներ աշխարհի 140 երկրներում:
Շատերը մեղադրում են շարժումն այն բանի մեջ, որ խաղաղության, հանդուրժողականության եւ միջկրոնական երկխոսության կարգախոսի տակ շարժումն արդեն ուժ է հավաքել թուրքական դատարաններում, ոստիկանությունում, հետախուզությունում` ձգտելով Թուրքիան դարձնել ավանդական իսլամական երկիր:
«Ակնհայտ է, որ նրանց անհրաժեշտ է ազդեցություն եւ իշխանություն: Մենք մտահոգված ենք, որ գոյություն ունեն թաքնված մադություններ` աշխարհիկ Թուրքիան ուղղելու կրոնականացման ճանապարհով»,- թերթի հետ զրույցում ասել է ամերիկյան մի պաշտոնյա` չհրապարակելով իր անունը:
Ինչպես նշվում է հովածում, թուրք վերլուծաբանները պնդում են, որ այդ շարժման ազդեցության տակ են գտնվում մի քանի տասնյակ թուրք պատգամավորներ, իսկ շարժումն աջակցում է Էրդողանի կառավարությանը:



























