Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը Ադրբեջանի արտգործանախարարությանը հղումով։

Ըստ այդմ՝ հանդիպմանը մտքերի փոխանակում եւ քննարկում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացի ներկա վիճակի վերաբերյալ։