Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը վերջին մի քանի օրերին կտրուկ վատացել է:Այս մասին, ըստ NEWSru.com-ի, հայտնում են տեղի լրատվամիջոցները` վկայակոչելով Միջազգային բժշկական կենտրոնը, որտեղ գտնվում է գահընկեց նախագահը:
Հրապարակումներում նշվում է, որ 83-ամյա Մուբարաքի առողջությունը «հետեւողականորեն վատանում է, եւ այդ միտումը արդեն մոտակա ժամանակներս կարող է հանգեցնել վտանգավոր վիճակի», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մուբարաքի վիճակի վատթարացման մասին պաշտոնական տեղեկություններ չկան:
Նշենք, որ նա սպասում է եգիպտական դատարանի վճռին, նրան սպառնում է մահապատիժ:




























