Դանիական «Legoland»-ում պատրաստել են բրիտանական Եղիսաբեթ թագուհու 10-սանտիմետրանոց մոդելը: Արձանիկը կզարդարեն ադամանդակուռ փոքրիկ թագով:

Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», «Lego» կոնստրուկտորից պատրաստված մոդելը «Legoland Windsor»-ում կտեղադրվի մայիսին: Թագի վրա կլինեն 48 փոքրիկ թանկարժեք քարեր:

Թագի բարձրությունը մեկուկես սանտիմետր է, այն պատրաստված է արծաթից, պատված է ռոդիումով, իսկ վրայի ադամանդների արժեքը 1200 եվրո է: «Lego»-ում այսպես են որոշել նշել բրիտանական թագուհու կառավարման 60-ամյակը: