Գերմանիայում Բավարիա դաշնային երկրամասում նախատեսում են 2015թ. հրատարակել Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» (Mein Kampf) գրքի բնօրինակը։ Ինչպես տեղեկացնում է BBC Russian-ը, Mein Kampf-ը Գերմանիայում արգելված չէ, սակայն Բավարիայի իշխանությունները, որին Երկրորդ Համաշխարհայինում հաղթանակած դաշնային ուժերը փոխանցել էին գրքի հրատարակման կոմերցիոն իրավունքները, չեն հրատարակել Հիտլերի գիրքը, ինչպես նաեւ թույլ չեն տվել երրորդ անձանց հրատարակել այն։

Այժմ Բավարիայի իշխանությունները որոշել են օգտվել հեղինակային իրավունքից, որի ժամկետը լրանում է 2015-ին։
Նշվում է, որ գիրքը լույս է տեսնելու ուսանողների համար եւ պարունակելու է պատմաբանների քննադատական մեկնաբանություններ։