Չինացի կինոարտադրողները YouTube տեսահոսթինգից պահանջել են ուժեղացնել հեղինակային իրավունքի պաշտպանության ուղղությամբ միջոցառումները: Նրանք հայտարարել են 308 մլն դոլարի վնասի մասին`այդ ռեսուրսում ցանցահեն տեսահոլովակաների տեղադրման հետեւանքով:
Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»-ը, կինոարտադրության հոնկոնգյան ասոցիացիան YouTube-ին «կոպիտ» խախտումների մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ հայտնաբերել է 200 հոնկոնգյան ֆիլմերի ավելի քան 500 ապօրինի ներբեռնված հոլովակներ: Ընդհանուր առմամբ տեսահոլովակները դիտվել են 40 մլն անգամ:




























