Չեռնոբիլյան ԱԷԿ-ի վթարը մարդկության նորագույն պատմության ամենախոշոր տեխնածին վթարն է, լրանում է դրա 26 տարին: Ավելի քան 26 տարի մարդկությունը պայքարում է այդ ողբերգության հետեւանքների դեմ, որը բացահայտեց ատոմային էնէերգիայի վտանգավորության իրական աստիճանը:
Չեռնոբիլյան ԱԷԿ-ը կառուցվել էր անցյալ հարյուրամյակի 70-ականներին: Վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին: Վթարի վայրից ռադիոակտիվ ամպն անցել է ԽՍՀՄ-ի եվրոպական մասի, Արեւելյան Եվրոպայի, Սկանդինավյան երկրների, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի արեւելյան հատվածով: Ռադիոակտիվ տեղումների շուրջ 60%-ն եղել է Բելառուսի տարածքում: Մոտավորապես 200 հազար մարդ տարհանվել էր ախտահարված գոտիներից, հիշեցնում է «Ռուսաստանի ձայնը»:
Մասնագետներն այդ վթարը ճանաչել են միջուկային էներգետիկայի ամբողջ պատմության մեջ խոշորագույնը, ինչպես դրա հետեւանքներից տուժածների քանակով, այնպես էլ հասցված տնտեսական վնասի առումով:




























