Խոշոր ավտովթար է տեղի ունեցել չինական Յուննան նահանգում, որը խլել է 9 մարդու կյանք, 36 մարդ տուժել է:
Ավտոբուսը, որում գտնվել են 46 մարդ, մայրուղում հանկարծ կորցրել է կառավարումը եւ գլորվել 10 մետրանոց բարձրությունից: Ուղեւորների շարքում եղել են մինչեւ երեք տարեկան 3 երեխաներ, հայտնում է «Սինհուան»:
Ավտոբուսի ուղեւորները էքսկուրսիա են մեկնելիս եղել Մյանմայի հետ սահմանին մոտ գտնվող Տենչուն:




























