Ռումինիայում ճանապարհային ոստիկանը տուգանել է մերկ կնոջը են մոտոցիկլն առանց սաղավարտի վարելու համար: Կինը, սակայն, ոչ միայն առանց սաղավարտի է եղել, այլեւ` առանց հագուստի: Ոստիկանը հավաստիացնում է, որ կնոջ արտաքին տեսքն իրեն բնավ չի հետաքրքրել, իսկ առանց սաղավարտի մոտոցիկլ վարելւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում է:

Ինչպես Orange News-ին հղում անելով հայտնում է  Lenta.ru-ն,  մոտոցիկլով մերկ ռումինուհու հետ պատահարը տեղի էր ունեցել Կոնստանցում: Թե երբ է կինը ձերբակալվել, չի ճշտվում: Հայտնի է, որ նա գտնվել է ղեկին, այլ ոչ թե մոտոցիկլի հետեւի նստարանին: Թե ինչու է նա առանց հագուստի եղել, նույնպես չի բացատրվում:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը մերկ կնոջը տուգանել է, տվել  մոտոցիկլավարի  սաղավարտը, որից հետո նա եւ նրա ուղեկիցը շարունակել են իրենց ճանապարհը: