ԱՄՆ-ը նախատեսում է հակահրթիռային պաշտպանության համակարգերի յուրահատուկ փորձարկում իրականացնել, որի ժամանակ պետք է ոչնչացվի ենթադրյալ հակառակորդի միանգամից 5 հրթիռ:

ԱՄՆ պաշտպանության նախարարության ՀՀՊ-ի հարցերով գործակալության ղեկավար Փաթրիք Օ’Ռայլին հայտարարել է, որ դա կլինի համակարգի ռազմական բաղադրիչի ամենամասշտաբային եւ բարդ փորձարկումը:

Զինվորականները կգործարկեն զենիթահրթիռային Patriot, THAAD եւ Aegis համալիրներ, ինչպես նաեւ առաջապահ բազավորման ռադիոլոկացիոն կայան:

Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, ԱՄՆ-ի նման տարածաշրջանային համակարգեր ստեղծվում են 3 պոտենցիալ ռազմական գործողությունների թատերաբեմերում` Եվրոպայում` ՆԱՏՕ-ի գործընկերների հետ, Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` Ճապոնիայի եւ Ավստրալիայի հետ, Մերձավոր Արեւելքում` Իսրայելի հետ: