Մինչեւ 2020թ. Նոր Զելանդիայում սիգարետի մեկ տուփի արժեքը  կարող է աճել մինչեւ 100 դոլարի: Այդկերպ առողջապահության նախարարությունը ձգտում է պայքարել ծխելու դեմ:

Infox-ը հայտնում է, որ դրա համար հարկավոր է ամեն տարի միջինը 30%-ով բարձրացնել սիգարետի գինը: Այլ սցենարով առաջարկվում է գները ամեն տարի  բարձրացնել 10%-ով` սկսած  2013 թվականից, սակայն իշխանությունները հակված են ավելի կոշտ տարբերակին:

Ինչպես նշվում է Նոր Զելանդիայի առողջապահության նախարարության տարածած պաշտոնական փաստաթղթում, թութունի հարկումը ամենաարդյունավետ միջամտությունն է, որը թույլ կտա նվազեցնել ծխողների թիվը: