NASA-ի միջմոլորակային ուղեծրային Cassini կայանը արձանագրել է առ այսօր անծանոթ երեւույթ Սատուրն մոլորակի F Օղակի շուրջ: Ուսումնասիրելով զոնդից ստացված պատկերները` հետազոտողները տարօրինալ օբյեկտներ են նկատել, որոնք անցնում են օղակի միջով:

Ամերիկյան արեւային հելիոսֆերային SOHO (Solar and Heliospheric Observatory) աստղադիտարանը անհայատ օբյեկտ է տեսել նաեւ Արեւի մոտ:

Գիտնականների պատկերավոր նկարագրմամբ, NASA-ի սարքավորումը F օղակի մոտ յուրահատուկ «ձնագնդիկներով» խաղ է տեսել: Ըստ գիտնականների` նման էֆեկտ տալիս Սատուրնի արբանյակ Պրոմեթեւսի ձգողական դաշտը: Նկարների վրա հայտնաբերվել են փոքրիկ շթեր, որոնք անցնում են F Օղակի միջով:

Հետազոտողները նշել են, որ սառույցի ահռելի կտորները ռմբահարում են օղակը` իրենց ետեւից 40-ից 180 կմ երկարության հետք թողնելով: Պարզվել է, որ ձնագնդիկները օղակի հետ բախվում են փոքր` 6,4 կմ/ժամ արագությամբ:

Նշվում է, որ Պրոմեթեւսը, մոտենալով F Օղակի ներքին մասին, իր ձգողական դաշտում իրար է միացնում սառցե մասնիկները, որոնցից կազմված է օղակը:

Իսկ արեւի շուրջ հայտնաբերված տարօրինակ օբյեկտը ահռելի գունդ է: Պատկերը հրապարակվել է ինտերնետում եւ վայրկենական հիթ դարձել: Մեծացնելիս այն նմանվում է այլմոլորակայինների մետաղական նավի: