Սիրիայի Համա քաղաքում ինքնաշեն ռումբ է պայթել, որի հետեւանքով զոհվել է 16, վիրավորվել` 12 մարդ: Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 25-ի երեկոյան:

Զոհերի մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Ոստիկանության տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել բնակարաններից մեկում, ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու ժամանակ: Զգալիորեն տուժել են նաեւ հարեւան 5 շենքերը:

BBC-ն` վկայարոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է պայթյունը տեղի է ունեցել տանը, որտեղ ահաբեկիչները փորձել են պայթուցիկ սարք պատրաստել: Գործակալության տվյալներով, ընդդիմադիրներն, իրենց հերթին, պնդում են, որ տան վրա կրակահերթի ժամանակ հրթիռ է ընկել եւ զոհերի թիվը 70 է:

Քաթարական Al Jazeera հեռուստաալիքը նույնպես շտապել է հայտնել, որ ավերածությունների պատճառը սիրիական բանակի կողմից տան վրա ընկած հրթիռն է: