Արտաշատ-Երեւան ճանապարհի 8-րդ կմ-ին, ապրիլի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես Ե-220»  մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջ եզրին կայանված  «Ֆոլքսվագեն Կարավելա» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես Ե-220»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: