Մոսկվայում Տրիֆոնովյան փողոցում Հայ առաքելական եկեղեցու Նոր-Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդի նստավայրի եւ տաճարի շինարարությունը ավարտվելու է ոչ շուտ, քան 2012թ. դեկտեմբերին: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ստորագրել է շինարարության ժամկետների երկարաձգման հանձնարարականը:

Քաղաքային վարչակազմի աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ տաճարի շինարարության որոշումն առաջին անգամ կայացվել է 1996թ.: Անցած տարվա հոկտեմբերին հիմնարկեքի արարողություն էր կայացել: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա տիկնոջ ներկայությամբ արարողությունը գլխավորել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: