Մոսկվայում հայտնվել են նոր կողոպտիչներ, նրանք երթեւեկում են մոտոցիկլետներով եւ թալանում բացառապես կին վարորդներին:

Ապրիլի 25-ին նրանք միանգամից երկու կողոպուտ են իրականացրել Մոսկվայի հարավ-արեւելքում: Ապրիլի 24-ին կողոպուտի չորս դեպք է արձանագրվել:

Մոսկվայի ոստիկանական վարչության մամուլի ծառայությունում հայտնել են, որ իրենց է դիմել 46-ամյա մի կին, ով հայտնել է կատարված կողոպուտի մասին:

Չարագործները գործել են արդեն մշակված սխեմայով: Նրանցից մեկը վազելով մոտենում է մեքենային, կոտրում ապակին եւ նստելով իրեն սպասող մոտոցիկլետը` փախուստի դիմում: Տուժածին հասցված վնասը կազմել է 47 հազար ռուբլի: Մեկ այլ կնոջից հանցագործները գողացել են պայուսակը, որում փաստաթղթեր, գումար եւ ոսկեղեն է եղել: