Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը չեղյալ է հայտարարել Ուկրաինա այցը, երբ լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել գաղութում նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:

Գաուկը պետք է կանցլեր Անգելա Մերկելի հետ մասնակցեր Կենտրոնական Եվրոպայի երկրների ղեկավարների գագաթնաժողովին, որ կայանալու է մայիսի կեսերին:

Նշենք, որ Տիմոշենկոյի կողմնակիցների պնդմամբ, երբ Տիմոշենկոյին գաղութից տեղափոխել են հիվանդանոց, փաթեթել են սավանի մեջ եւ ծեծի ենթարկել: Դրանից հետո նա բողոքարկել է ոստիկանների գործողությունները, սակայն Խարկովի մարզի դատախազությունը հիմքեր չի գտել քրեական գործ հարուցելու համար:

Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Նինա Կարպաչեւան հաստատել էր, որ Տիմոշենկոյի մարմնի վրա կապտուկներ կան:

Sueddeutsche Zeitung-ը հայտնում է, որ ներկայումս գերմանական կողմը քննարկում է Եվրոպայի առաջնությունից հրաժարվելու հնարավորությունը: