Ներկայիս նախընտրական քարոզարշավն առանձնացել է այս կամ այն կուսակցության վրա լցվող կեղտի մեծ քանակությամբ, ինչպես նաեւ ապատեղեկատվության ծավալով: Այդ մասին, այսօր` ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
«Որքան էլ զարմանալի լինի, «Ժառանգություն» կուսակցության մասին ապատեղեկատվությունն ուրախացնող է, քանի որ ոչ միայն վկայում է դրա բամբասանք լինելը, այլեւ ապացուցում է, որ մեր անցած ճանապարհը դրական է եղել: Մեր հասցեին ապատեղեկատվության տարածումը վկայում է, որ այլ քաղաքական ուժեր լուրջ մրցակից են տեսնում ի դեմս «Ժառանգության», որին աջակցում է ընտրազանգվածի մեծամասնությունը, եւ բամբասանքներ տարածելով ձգտում են խլել ձայները », -ասել է Մարտիրոսյանը:
Նա նաեւ նշել է, որ մի քանի քաղաքական ուժերի նա ցանկանում է հիշեցնել, թե ուր էին նրանք 5 տարի առաջ, եւ որտեղ ու ինչով էին զբաղված «Ժառանգություն» կուսակցության անդամները: 5 տարվա ընթացքում այնքան լուրեր են տարածվել, սակայն «Ժառանգությանը» հաջողվել է ոչ միայն խոսքով, այլեւ գործով ապացուցել դրանց սուտ լինելը:
«Չնայած եղած լուրերին, կարեւոր է, որ ժողովուրդը մեզ վստահում է եւ հավատում», - ընդգծել է Մարտիրոսյանն, ավելացնելով, որ ընդհանուր առմամբ նախընտրական քարոզարշավը սովորական հունով է ընթանում:
Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Նրանցում մասնակցում են քաղաքական 8 կուսակցություններ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, «Միավորված հայերը», եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրեսը:











