Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պատրաստ է վերադառնալ ձմեռային եւ ամառային ժամանակի անցնելու նախկին մոդելին, եթե մեծամասնությունը դրան կողմ լինի: Հարցն, ըստ նրա, կարելի է դնել էլեկտրոնային քվեարկության:
«Կարծում եմ, որ այդ հարցով էլեկտրոնային քվեարկություն կարելի է անցկացնել մի շարք տարածաշրջաններում, այսինքն ընտրանք կատարել եւ զգալ մարդկանց տրամադրությունները»,-ասել է Մեդվեդեւը ռուսական 5 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:




























