Եթե Սիրիայի բանակը չդադարեցնի թուրքական տարածքների ռմբակոծումը կամ խախտի թուրքական սահամնը, Անկարան այդ խնդրի լուծման համար խնդրանքով կդիմի ՆԱՏՕ-ի օգնությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Դաշինքի անդամ երկրների սահմանների խախտումը մեզ իրավունք է տալիս օգնության համար դիմել Դաշինքին»,-հավելել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կօգնի սիրիացի փախստականներին, որոց թիվն իր տարածքում անցնում է 30 հազարից:
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, սիրիացի զինվորանները կրակի տակ են վերցրել փախստականների վրանային ճամբարը Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քիլիս նահանգում: Երկու մարդ ծանր վիրավորվել է:




























