Եգիպտոսի ընտրությունների բարձրագույն հանձնաժողովը հրապարակել է երկրի նախագահի թեկնածուների վերջնական ցանկը:

Ցանկում կա 13 անուն, այդ թվում նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքը (նրա թեկնածությունը հանձնաժողովը վերականգնեց նրահայցի հիման վրա), «Մուսուլման եղբայրների» թեկնածու Մուհամեդ Մուսրին եւ Արաբական երկրների լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսան:

Նախագահի թեկնածուների շարքում են նաեւ Աբուլ Ազ ալ-Հարիրին, Մուհամեդ Ֆոզին, Հուսամ Հայրալլան, Աբուլ Ֆատուհը, Հիշամ ալ-Բասթվեյսին, մահմուդ Հուսամ Գալյալը, Մուհամեդ Սալիմ ալ-Ավան, Համդին Սաբահին, Աբդալլա ալ-Աշաալը, Հալեդ Ալին, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Թեկնածուները կարող են հրաժարվել ընտրություններին մասնակցելուց մինչեւ մայիսի 8-ը: Դրանից հետո նրանք արդեն ստիպված են մասնակցել ընտրություններին, որոնց առաջին փուլը կայանալու է մայիսի 23-24-ին: