Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Femen շարժման 4 ակտիվիստուհիների դեմ, ովքեր Կիեւի Սոֆիայի տաճարի զանգակատանը կիսամերկ ակցիա են անցկացրել: Այս մասին հաղորդում է Femen-ի կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործը հարուցվել է «չարամիտ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական պայմանավորվածությամբ» հոդվածի հատկանիշներով:
Femen-ը գլխավոր դատախազության այս ստախանովյան պոռթկումը բացատրում է «Եվրո-2012»-ի մոտենալով եւ շարժման գործունեությունը պարալիզացնելու փափագով, դրանով փորձելով անվտանգ դարձնել այդ մրցաշարի հետ կապված պաշտոնական միջոցառումները:
«Femen-ը պաշտոնապես հայտարարում է. «Բարձր զանգակատնից ք*քած ունենք մենք ձեր բոլոր հոգեւորականների, մենթերի եւ պետական կերակրատաշտից մյուս օգտվողների վրա»,-ասվում է շարժման հաղորդագրությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ուկրաինական իրավապաշտպան Femen շարժման ակտիվիստուհիները բաց կրծքերով բողոքի ակցիա են իրականացրել Կիեւի Սոֆիայի զանգակատանը` ի պաշտպանություն կանանց աբորտի իրավունքի: Femen-ի 5 ակտիվիստուհիներ զանգակատնից մեծ 7-մետրանոց սեւ պաստառ են կախել, որի վրա սպիտակով գրված է եղել. STOP:




























