Արտադրության թափոնների վնասազերծման մասնագիտացված կազմակերպությունների եւ մասնագիտացված պոլիգոնների բացակայության պայմաններում հնարավոր է արտադրական թափոնների տեղադրումը աղբավայրերում: ՀՀ կառավարությունն այսօր` ապրիլի 26-ին հավանություն տվեց ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկած «Արտադրության եւ սպառման թափոնների տեղադրման եւ վնասազերծման անվտանգ պայմանների ուղեցույցին»:
Թափոնների համատեղ տեղադրումը աղբավայրերում հնարավոր է միայն սահմանափակ թվով թափոնների համար (երրորդ եւ չորրորդ դասի արդյունաբերական թափոններ):
Արդյունաբերական վտանգավոր թափոնները, ելնելով ֆիզիկաքիմիական հատկություններից եւ վերամշակման մեթոդներից, ստորաբաժանվում են խմբերի, որի հիման վրա կիրառվում է դրանց վնասազերծման եւ թաղման տարբեր մեթոդներ (մակերեսային, բջջային, թաղում):



























