Կանադա-հայկական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հանդես գալով Կանադայի խորհրդարանի ստորին պալատի նիստում:

Իր ելույթում նա նշել է, որ շուրջ 100 տարի առաջ 1,5 մլն հայեր սպանվել են Թուրքիայի հետեւողական բնաջնջման քաղաքականության հետեւանքով: Նա հիշեցրել է, որ Կանադայի խորհրդարանի երկու պալատները բանաձեւ են ընդունել, որտեղ 1915-ի դեպքերը գնահատվում են որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

«Մենք հիշում ենք այս օրը, բայց ոչ թե հետ նայելու համար, այլ որպեսզի սերտենք պատմության դասերը եւ անենք ամեն բան, որպեսզի նման ողբերգություններ այլեւս տեղի չունենան»,-հայտարարել է նա, հավելելով, որ կանադահայերը պահպանել են սեփական մշակույթը: