Մերձմոսկվայում ապրիլի 23-ի գիշերը կրոնական մղումներից ելնելով, իր վրա բենզին լցրած եւ ինքնահրկիզված տղամարդը մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել Նախաբինո ավանի Դաչնայա փողոցում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Տուժածի որդու խոսքով, իր 43-ամյա հայրը բենզին է վերցրել եւ տնից ոչ շատ հեռու այրել իրեն: «Այրվածքները շատ խորն են եղել որոնք անհամատեղելի են եղել կյանքի հետ: Նա մահացել է շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում»,-այսօր` ապրիլի 26-ին, հայտնել է պարբերականի աղբյուրը իրավապահ մարմիններում:

«Դմիտրի Օլենինն իրեն Աստծո սուրհանդակ էր անվանում եւ գալով մեզ մոտ ժամերգության, իրեն կողմնակիցներ էր փնտրում: Նա անգամ երբեմն խանգարում էր մեր ժողովները: Դմիտրին դադարեց այցելել մեր հանդիպումներին 2011-ի աշնանից, երբ մենք նրան հասկացնել տվեցինք, որ մեր ժամերգությունների ժամանակ նման գործունեությունը տեղին չէ»,-պատմել է Իստրա քաղաքում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Պավել Դիդենկոն: