Նիգերիայի մայրաքաղաք Աբուջիում եւ Կադունա քաղաքում, այսօր` ապրիլի 26-ին, երկու հզոր հայթյուններ են որոտացել, որին զոհ է գնացել, ընդհանուր առմամբ, 37 մարդ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Xinhua-ն, պայթուցիկ սարքերը տեղադրվել են This Day թերթի խմբագրություններում:
Վիրավորների թիվը ճշտվում է, զանգվածային ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
This Day-ը Նիգերիայի առաջատար թերթերից մեկն է, որը ճանաչված է տեղի քաղաքական եւ բիզնես էլիտայի կողմից:
Նշենք, որ վերջին ամիսներին Նիգերիայում բռնության ալիք է սկսվել, որի հետեւում կանգնած է տեղի հայտնի արմատական իսլամիստական խմբավորումը:
«Բոկո հարամ» խմբավորման գրոհայինները ցանկանում են հասնել նրան, որ երկրում մտցվեն շարիաթի օրենքները: Իսլամիստներն ակտիվացել են այն բանից հետո, երբ նախորդ տարվա գարնանը Նիգերիայի նախագահ է դարձել քրիստոնյա Գուդլակ Ջոնաթանը:




























