Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդի միջեւ 2 ժամանոց հանդիպումից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակում։

Թուրքական Milliyet_ի փոխանցմամբ՝  Էրդողանը գրքեր է նվիրել եւ ավստալացի գործընկերոջից ֆուտբոլի գնդակ նվեր ստացել։ Ավստրալիայի վարչապետը նշել է, թե տեղյակ է, որ Էրդողանը հետաքրքրված է ֆուտբոլով եւ նվիրում է գնդակ, որի վրա ստորագրել են Ավստրալիայի ֆուտբոլի հավաքականի խաղացողները։

Թուրքիայի վարչապետը լուսանկարվել է գնդակը ձեռքում, որից հետո գլխով հարվածել է գնդակին։