Պակիստանում երեք ձեռքանի երեխա է ծնվել: Մայրը պնդել է, թե հղիությունը հաջող է ընթացել, սական այդ ընթացքում նա երբեք չի հետազոտվել: Նորածին աղջիկը ծնվել է ապրիլի 25-ին, Թաունսա Շարիֆի ծննդատանը:
Ծննդաբերությունից անմիջապես հետո մայրն ու երեխան տեղափոխվել են մեկ այլ` Nishtar Hospital Multan հիվանդանոց: Նրանք իրենց լավ են զգում, սակայն երեխային անհապաղ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ, հաղորդում է Life News-ը:
Երեխայի հոր խոսքով` նրանք վիրահատության համար գումար չունեն: Ընտանիքը փնտրում է բարեգործների` վիրահատությունը ֆիանսավորելու համար:
Հիշեցնենք, որ վերջերս պակիստանցի բժիշկները նմանօրինակ եւս մեկ վիրահատություն էին կատարել` հեռացնելով վեցոտանի սարդ-երեխայի ավելորդ վերջույթները:




























