Facebook սոցիալական ցանցը հատուկ բաժին է բացել, որտեղ օգտվողը կարող է անվճար անտիվիրուսային միջոցներ բեռնել` 6 ամիս լիցենզավորմամբ: Այս մասին հաղորդվում է Facebook-ի անվտանգությանը նվիրված բլոգում:
Ընդհանուր առմամբ, բաժնում ներկայացված է 5 անտիվիրուս. McAfee Internet Security, Microsoft Security Essentials (երկուսն էլ Windows-ի համար), Norton AntiVirus (Windows-ի եւ Mac OS X-ի համար), Sophos Anti-Virus (Mac OS X-ի համար) եւ Trend Micro internet security (Windows-ի եւ Mac OS X-ի համար):
Օգտվողը բեռնելու համար կարող է ընտրել հավելվածներից մեկը, որից հետո մնացածն իր համար անհասանելի կդառնան, հաղորդում է Lenta.ru-ն:




























