Աբխազիայի ուժային կառույցները հայտարարել են, որ նախագահ Անկվաբի վրա մահափորձի կազմակերպիչը ձերբակալության ժամանակ ինքնասպանություն գործած ՆԳ նախկին նախարար Ալմասբեյ Կչաչն է եղել:

Հաղորդվում է, որ երբ ծրագրվում էր մահափորձը, Անկվաբը դեռ նախագահ չէր: Նա պաշտոնակատար էր դարձել Սերգեյ Բաղապշի մահից հետո, իսկ հետո` մայիսի վերջին էր հաղթել ընտրություններում:

«Հայտնաբերվել եւ առգրավվել են փամփուշտներ, իսկ հանգստյան տան տարածքում գտնվող գաղտնարանում դիպուկահար հրացան` 7,62մմ տրամաչափի, որով էլ ծրագրվել էր իրականացնել մահափորձը: Հայտնաբերվել է նաեւ Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ»,-ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am -ը, ապրիլի  17-ին ներքին գործերի նախկին նախարար Ալմասբեյ Կչաչը ինքնասպանություն էր գործել Գագրայում գտնվող իր տանը` ձերբակալության փորձի ժամանակ: Հիշեցնեք, որ Անկվաբի նկատմամբ մահափորձը կատարվել էր այս տարվա փետրվարի 22-ին, Անկվաբը չէր տուժել,  սպանվել էին նրա երկու թիկնապահները: