Ռուսաստանի Պերվոուրալսկ քաղաքի հրապարակից ոստիկանները մերկ վազող աղջիկ են բերման ենթարկել: Ինչպես տեղեկացնում է pervo.ru ուրալյան գործակալությունը, հրապարակում անկարգություններ անող մերկ աղջիկը գտնվել է ոչ սթափ վիճակում, եւ ձերբակալության պահին դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին:
21-ամյա աղջկան ոստիկանները բաժին են տեղափոխել, սակայն հետո ստիպված տեղափոխել են քաղաքի հոգենյարդաբանական կլինիկա, նրա անբնական պահվածքի պատճառները հասկանալու համար:
Ըստ pervo.ru-ի տեղեկությունների, աղջկա մոտ վարքի խանգարում է նկատվել էներգետիկ ըմպելիք օգտագործելուց հետո:
Հաղորդվում է, որ Պերվոուրալսկում այսօրվա ընթացքում սա արդեն նման երկրորդ դեպքն է:











