Իրանում աղետի ենթարկված Թեհրան-Երեւան օդանավի անկման վայրում այսօր պատարագ է մատուցվել զոհվածների հիշատակին։
Իրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանում Թեհրան-Երեւան վթարված ինքնաթիռի ուղեւորների հարազատներին տեղափոխող օդանավի վայրէջքից հետո նրանց դիմավորել են Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: Երկիր մուտքի արտոնագրեր ստանալու խնդիրները լուծելուց հետո, ընդառաջելով զոհվածների հարազատների ցանկությանը, այս պահին դեսպանության ներկայացուցիչները նրանց ուղեկցում են Կազվին քաղաքի մերձակայքում գտնվող աղետի վայր:
Զոհվածների հարազատներին ուղեկցում են նաեւ հոգեբանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչը:
Ավտոշարասյունում ներառվել է նաեւ Իրանում Վրաստանի դեսպանության ավտոմեքենան, որը փոխադրում է զոհված վրացի դիվանագետների հարազատներին: Ավտոշարասյունը դեպքի վայր կհասնի Երեւանի ժամանակով մոտավորապես 20:00-ին:


























