Անհայտ չարագործնեւրը «կոտրել են» Թինա Կանդելակիի հեռախոսը եւ չար կատակ արել նրա ծանոթների հետ:
Թինա Կանդելակին «գտնվում է հիվանդանոցում», նա «ոչ լոյալ վերաբերմունք ունի որոշ լրագրողների նկատմամբ», զանգողները նման պատասխաններ են ստացել մարդուց, ով ներկայացել է որպես Կանդելակիի օգնական: Հեռախոսային խուլիգանները, ըստ որոշ տվյալների, Ուլյանովսկից են եղել, հաղորդում է Neva.24-ը»:
Թինային արդյունքում ոչինչ չի մնացել, քան իր բլոգում ներողություն խնդրել «ոչ արժանահավատ տեղեկությունից» տուժածներից:
«Այսօր «կոտրել են» իմ հեռախոսը: Անհայտ անձն առանց ինձ տեղեկացնելու վերհասցեավորել է իմ զանգերը եւ պատասխանել դրանց «Կանդելակիի օգնականի» անունից: Հայցում եմ այն անձանց ներողամտությունը, ովքեր ինձ զանգել են այսօր, ժամը 14:30-17:00-ի հատվածում: Չեմ պատկերացնում, ինչպես կարող էին իմ զանգերը վրահասցեավորվել Ուլյանոսվսկից անհայտ անձի»:
Թե Կանդելակին ինչպես կպատժի իրեն նեղացնողներին` առայժմ հայտնի չէ:




























