Ապրիլի 26-ին, ժամը 02.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ուղեբեռների զննման գոտուց, ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, կրելու եւ տեղափոխելու կասկածանքով, բերման են ենթարկել Երեւան-Ստամբուլ չվերթի ուղեւոր Գարեգին Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա ձեռքի պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «Վոլտրան» գազային ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 գազային փամփուշտով:

Ըստ Գարեգին Ա.-ի հայտարարության՝ ատրճանակը պատկանում է իրեն, որի համար ինքն ունի պահելու եւ կրելու լիցենզիա: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն։