Ռումինիայի տարածքում վթարի է ենթարկվել մոլդովացի ուղեւորներով К-26 ուկրաինական ուղղաթիռը։ Ինչպես տեղեկացնում է Dni.ru-ն, վթարի հետեւանքով զոհվել է 5 մարդ, եւս 3-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են:
Ըստ նախնական տվյալների՝ ուղղաթիռը չվերթ էր իրականացնում Քիշնեւից Թուրքիա։ Անձակազմի անդամներն ուկրաինացիներ են եղել, իսկ ուղեւորները` Մոլդովայի քաղաքացիներ։
Տեղեկացնենք, որ վթարի ենթարկված К-26-ին ուղեկցել է մեկ այլ ուղղաթիռ, որի անդամներն էլ առաջինն են օգնության հասել։




























