Օրեգանո համեմունքները, որոնք մեծ քանությամբ օգտագործվում են պաստայի եւ պիցայի պատրաստման ժամանակ, յուրահատուկ հակաքաղցկեղային հատկություններ ունեն։

Ինչպես տեղեկացնում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով The Daily Telegraph-ը, նման եզրակացության են եկել Լոնգ Այլենդի համալսարանի գիտնականները, ովքեր փորձեր են կատարել շագանակագեղձի քաղցկեղի բջիջների վրա։ Պարզվել է, որ օրեգանոյում առկա կարվակրոլը ապապտոզի (դեռեւս ամբողջությամբ չուսումնասիրված երեւույթ է) գործընթաց է առաջացնում, որի ժամանակ բջիջները «զանգվածային ինքնասպանություն» են գործում։ Օրեգանոի ազդեցության տակ, «ինքնասպան են» լինում հենց քաղցկեղի բջիջները։

«Մենք տեղյակ ենք, որ օրեգանոն հակաբակտերիալ էֆեկտ եւ հակաբորբոքային հատկություններ ունի։ Քաղցկեղի դեմ ցուցադրած արդյունքով օրեգանոն կարելի է միայն համեմատել կուրկումի հետ»,- հայտարարել է փորձերն իրականացնող գիտական խմբի ղեկավար Սուպրիա Բավադեկարը։